00:00:00

Հնարավոր է լինի այլ դաշինք. Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը

01:55, 11 օգոստոս 2018

Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու առաջիկա ընտրության եւ քաղաքապետի թեկնածուի մասին: Նա ասել է, որ հնարավոր է Քաղաքացիական պայմանագիրը դաշինքով մասնակցի ընտրությանը, հնարավոր է՝ դա չլինի Ելք դաշինքը, լինի այլ դաշինք: Նա ասել է, որ ամեն դեպքում ՔՊ-ն ունենալու է իր քաղաքապետի թեկնածուն: Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ է եւ փայլուն մենեջեր: Խոսելով Ելք-ի գործընկերների մասին, նա ասել է, որ մշտական հաղորդակցության մեջ են, նրանց առաջարկ են արել, մի մասը ընդունելի չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր