00:00:00

Հայաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի անվտանգությունն ապահովելու համար. ՀՀ վարչապետ

01:43, 11 օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է ադրբեջանական գերեվարության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի անվտանգ վերադարձը Հայաստան ապահովելու համար: Այս մասին վարչապետը հայտնեց Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր տիկինը՝ Աննա Հակոբյանն օրեր առաջ այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին ու շատ լուրջ զբաղվում ենք: Եթե տեղյակ եք, վերջերս, կինս` Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին, ինչից հետո նամակ փոխանցվեց Կարենին, և նաև ուրախ լուր եղավ, որ նա ողջ է, ու գիտեն նրա տեղը»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ամեն ինչ անում է Կարենի` հայրենիք վերադարձն իրականացնելու համար: «Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի հետ տեղի ունեցած դեպքից հետո հրատապ և պրոֆեսիոնալ գործունեություն է իրականացրել ՄԻԵԴ-ում,  և  մի  կարևոր  որոշում է ընդունվել Կարեն Ղազարյանի հետ կապված, որը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը: Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է, և համոզված եղեք, որ Հայաստանն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար»,- հավելեց Նիկոլ փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր