00:00:00

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ջուն Յամադանի

01:12, 11 օգոստոս 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին առաջին փոխվարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Թե՛ ես, թե՛ պրն դեսպանը համոզմունք ենք հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-ճապոնական փոխգործակցությունը՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։ Մասնավորապես, խոսել ենք արևային էներգետիկայի, նորարական գյուղատնտեսության, սեյսմակայուն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման մասին։ Քննարկվել ենք նաև Ճապոնիայի հնարավոր մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությանը»,– գրառման մեջ հայտնում է Արարատ Միրզոյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր