00:00:00

Մենք ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ

23:57, 10 օգոստոս 2018

«Մենք ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ»: Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ քաղաքացիներն ըստ էության պետք է իրենց պատասխանատու զգան ապօրինություններ տեսնելիս և ահազանգեն դրանց մասին շատ հստակ և բաց: Հայաստանում այս խնդիրը բավականին ցավոտ է։ Երբ հարցը հասնում է ապօրինությունը բացահայտելուն, քաղաքացու մեջ արթանանում է «գողականի» կերպարը, հո մենք «գործ տվող» չենք։ Արդյունքում ապօրինությունը չի բացահայտվում եւ շղթան երկար ձգվում է։ Փաշինյանը իր հայտարարությամբ ըստ էության փորձում է ամենաառաջինը արժեհամակարգի փոփոխություն կատարել։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իրավապահները մի շարք սկանդալային բացահայտումներ իրականացրեցին, որոնք ուղիղ կապվում էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը ստեղծել էին այնպիսի մի համակարգ, որտեղ քաղաքացին մղված էր երկրորդ պլան։ Նրան արգելված էր խոսել, բարձրաձայնել թալանի ու ապօրինության մասին։ Հայաստանում վախի մթնոլորտ չկա, եւ թվում էր, թե հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար այլեւս արգելքներ չկան։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ կոչը ըստ էության փաստում է, որ թավշյա հեղափոխությունը դեռեւս չի հանգեցրել մտածելակերպի հեղափոխության։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր