00:00:00

Քաղաքաշինության կոմիտեում քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները

18:32, 10 օգոստոս 2018

Գործող կայարաններով պակասել է Երևանի մետրոպոլիտենի ուղևորատարությունը, իսկ նոր կայարանների շինարարությունը կապված է ֆինանսական հսկայական ծախսերի հետ: Ոչ մեծ միջոցների ներդրմամբ հարցի լուծման հնարավոր տարբեր առաջարկներ են շրջանառվում: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգում մասնագիտական գործունեություն ծավալող, տասնյակ տարիներ մետրոպոլիտենի զարգացման ծրագրերով զբաղվող Նիկոլայ Դավթյանին: Նիկոլայ Դավթյանը 1987-2001 թվականներին աշխատել է Երևանի մետրոպոլիտենում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Նա ներկայացրել է Պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի Սուրմալու (Սուրբ Մարի) կայարանի, մետրոպոլիտենի զարգացման և վերափոխման հեռանկարների վերաբերյալ իր նախագծերը: Մետրոպոլիտենի երկու՝ Սասունցի Դավիթ և Զորավար Անդրանիկ կայարանների միջև  Սուրմալու նոր կայարանը հնարավորություն կտա Սուրմալու, Փեթակ առևտրի կենտրոններն ու Սևան փողոցը՝ ապահովել այլընտրանքային քաղաքային փոխադրամիջոցով, դա կնպաստի տվյալ տարածքների տրանսպորտային բեռնաթափմանը: Պարոն Ղուլարյանը ծանոթանալով նախագծային աշխատանքին, նշել է, որ մետրոպոլիտենի զարգացումը Երևանի համար ունի ռազմավարական նշանակություն: Նա առաջարկել է Նիկոլ Դավթյանին՝ քննարկում կազմակերպել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ` ներկայացված նախագիծը մասնագիտական բոլոր չափորոշիչներին համապատասխան քննարկելու և ապագայում կիրառելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր