00:00:00

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է

16:14, 10 օգոստոս 2018

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. 2018 թվականի օգոստոսի 7-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր վերահսկողության ոլորտներում իրականացվող կանխարգելիչ գործունեության շրջանակներում, տնտեսվարող սյուբեկտների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության» և «Հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» բաժինների նախաձեռնությամբ կազմակերպել և անց է կացրել սեմինար-խորհրդատվություն՝ բնական քարեր վերամշակող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման, արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, արտադրական սենքերի (շենքի ներսում փակ տարածություն, որոշակի գործառութային նշանակության և բոլոր կողմերից սահմանափակված շինարարական կոնստրուկցիաներով) միկրոկլիմայի, աշխատողների սանիտարակենցաղային սենքերի աշխատատեղում աղմուկի և թրթռման թեմաներով: Սեմինար-խորհրդատվության ընթացքում տնտեսավարող սուբյեկտների հետ իրականացվել են իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական և կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցման աշխատանքներ: Սեմինար-խորհրդատվության ավարտին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված և քննարկաված իրավական ակտերի պահանջների կատարումը գործնական կիրառման մեջ հաճախ լրացուցիչ պարզաբանումներ են պահանջում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների և գործատուների փոխադարձ համաձայնությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ սեմինար-խորհրդատվությունները կկրեն շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր