00:00:00

Հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է․ Սամվել Ֆարմանյան

14:59, 10 օգոստոս 2018

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է քրոջը կալանավորելու մասին կայացրած որոշմանը։ Նա մասնավորապես գրել է․ «Թեմայով հետաքրքրվող լրագրողներին ի գիտություն։ 1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։ 2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։
Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր