00:00:00

Ում շահերն է պաշտպանում ՇՊՀ-ի «ադվոկատուհին»

14:24, 10 օգոստոս 2018

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ "Խորիկյանն ընդդեմ Շիրակի պետհամալսարանի" դատական չորրորդ նիստը,որին առաջին անգամ ներկայացավ ՇՊՀ-ի շահերի պաշտպանը,որին բուհի բյուջեից վճարվել է 470 հազար դրամ (իմ և Խորիկյանի դեմ աշխատելու համար սույն տիկնոջը բուհը վճարել է 940 հազար դրամ)...Բացարձակ չեմ անդրադառնա այդ "ադվոկատուհու" աշխատաոճին... Դատական նիստի ավարտից հետո,երբ դուրս եկանք փողոց ականատես եղանք մի շատ հետաքրքիր տեսարանի... Բազմաթիվ վկաների ներկայությամբ ՇՊՀ-ի շահերը պաշտպանող վերը նշված "ադվոկատուհուն" դատարանի մոտ դիմավորեց,չզարմանաք,ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի քրոջ որդին՝Նարեկ Միրզոյանը,ով ՇՊՀ-ի նախկին աշխատակից է... Հետաքրքիր է...ՇՊՀ վատահամբավ և ՇՊՀ-ն ֆինանսական կրախի առաջ կանգնեցրած Սահակ Մինասյանը սեփական կապրիզներն առաջ տանելու համար մեզ ազատեց աշխատանքից,որի արդյունքում իմ հայցը ՇՊՀ-ն պարտվեց և այդ ամենի ծախսերը վճարվում է ՇՊՀ բյուջեից...Հիմա էլ նույնը կրկնվում է Խորիկյանի պարագայում... Զարմանալին այն է,որ Սահակ Մինասյանի շահերը պաշտպանող և պատվերները կատարող սույն տիկինը չի էլ թաքցնում,որ իմ և Խորիկյանի նկատմամբ հաշվեհարդարի հեղինակին է պաշտպանում,այլ ոչ թե ՇՊՀ շահերը...Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այսօրվա մեր տեսածը...Ի՞նչ կապ ունի Սահակ Մինասյանի քրոջ որդին Շիրակի պետհամալսարանի հետ... ՇՊՀ ռեկտորի ՊԿ Երվանդ Սերոբյանը տեսնես տեղյակ է,թե ինչով են ՇՊՀ թիկունքում զբաղված Սահակ Մինասյանն ու վերջինիս քրոջ որդին,ովքեր համալսարանի հետ որևէ կապ չունեն... Հ.Գ.Ի դեպ,"ադվոկատուհու" և Մինասյանի էմիսարի հանդիպմանը ականատես եղան բուհի աշխատակիցներ,ուսանողներ և քաղաքացիներ,ովքեր եկել էին դատարան...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր