00:00:00

Հանրությունը կտեղեկացվի վարչապետի՝ Իրան հնարավոր այցի մասին, երբ այն հստակեցվի․ ԱԽ քարտուղար

03:18, 10 օգոստոս 2018

ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»,– հայտնել է ԱԽ քարտուղարը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր