00:00:00

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին

00:06, 09 օգոստոս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։ Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։ Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունը օրենքով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր