00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

22:09, 08 օգոստոս 2018

Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։ Այս մասին հայտնում են Արցախւ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի, էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող,  ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր