00:00:00

Սաակաշվիլին համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում

20:26, 08 օգոստոս 2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը:  Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Սաակաշվիլին ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում: Վրաստանի նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Նա նաև նշել է, որ Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, սակայն հավելել է, որ դրա համար դեռ ուշ չէ: «Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,-հավելել է Սաակաշվիլին: Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան,  այն ճիշտ օգտագործի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր