00:00:00

Աշխատանք տեղանքում. Լեւոն Մնացականյանը տվել է հանձնարարականներ ու ցուցումներ

18:35, 08 օգոստոս 2018

Պաշտպանության բանակի հարավային եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումների, ինչպես նաեւ կենտրոնական ենթակայության զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներն օգոստոսի 6-ից 8-ը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղանքում իրականացրել են որոշակի աշխատանքներ:
Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ աշխատանքները միտված էին ճշգրտելու միավորումների, զորամասերի եւ տարբեր ծառայությունների գործողությունները առաջադրված մարտական խնդիրների կատարման եւ իրադրության հավանական զարգացումների դեպքում:
Ամփոփելով դաշտային երթի արդյունքները գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հետագա անելիքների վերաբերյալ մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր