00:00:00

Թրամփը պետք է նոր կապեր հաստատի Հայաստանի հետ. ԱՄՆ վարչակազմի նախկին պաշտոնյա

17:37, 08 օգոստոս 2018

ԱՄՆ շուրջ 50 կոնգրեսականներ կոչ են արել նախագահ  Դոնալդ Թրամփին հանդիպել ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին The Washington Free Beacon կայքում հրապարակված իր հոդվածում գրել է Ադամ Կրեդոն՝ շեշտելով ԱՄՆ–ի եւ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածությունը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպման կողմնակիցները ԱՄՆ–Հայաստան կապերն ամրապնդելու հնարավորություն են տեսնում, քանի որ սրվում է Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածությունը, իսկ Թուրքիան ավանդաբար սառը հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Կոնգրեսականները Թրամփին ուղղված իրենց նամակում նշում են, որ ԱՄՆ–ն հնարավորություն ունի ամրապնդել կապերը Հայաստանի հետ ժողովրդական հեղափոխության ալիքի ֆոնին, որը, հնարավոր է, բերի մի շարք բարեփոխումների։ Միաժամանակ, հեղինակի խոսքով, Թրամփի վարչակազմը հրաժարվել է մեկնաբանել պոտենցիալ հանդիպման մասին The Washington Free Beacon–ի հարցը։ Սակայն, Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյաներից մեկը, որը ծանոթ է այդ նամակին, նշել է զրույցում, որ Սպիտակ տունը պետք է օգտագործի պահը եւ նոր կապեր հաստատի Հայաստանի հետ։ «Ներկայումս Թուրքիան երես է դարձրել ԱՄՆ–ից եւ արտասահմանում մեր ազգային շահերից։ Հայաստանը անում է ամեն հնարավորը համագործակցության ընդլայնման եւ ավելի սերտ հարաբերություններ Ամերիկայի հետ հաստատելու համար։ Նախագահ Թրամփը պետք է ընդունի դա»,–հայտարարել է նախկին պաշտոնյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր