00:00:00

Վարչապետի խորհրդականը համոզված է, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով կլինի

17:10, 08 օգոստոս 2018

Այս տարվա երկրորդ կիսամյակում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ էական բարեփոխումներ իրականացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: «Մեր Կառավարությունն իր ազդեցությունն ունեցել է միայն 2 ամիսների տնտեական ցուցանիշների վրա, սակայն տնտեսական ցուցանիշները միայն ամսվա գործունեության ընթացքում չեն ձեւավորվում՝ կախված նաեւ նախկին գործունեության եւ սեզոնայնության հետ: Այսինքն՝ ամբողջությամբ այս ցուցանիշների դրական եւ բացասական գործոնները կապել Կառավարության գործունեության հետ այդքան էլ այդպես չէ, սակայն Կառավարության գործունեության առաջին քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունը կլինի ավելի մեծ տեմպերով, եւ դրա հնարավորությունները կան: Սակայն կարեւորագույն ցուցանիշը, որն արդեն նկատվում է Կառավարության գործունեության արդյունքում, բյուջետային մուտքերի ավելացումն է, որը 6 ամսվա կտրվածքով արդեն էականորեն արտացոլվում է եւ դրա հիմնական մասը հենց վերջին 2 ամսվա հարկային վարչարարության եւ ստվերի կրճատման հաշվին է: Այսինքն պրոյեկտելով 6 ամսվա մեջ՝ նույնիսկ ավելի փոքր թիվ է, քան վերջին 2 ամիսներին  եւ  համոզված ենք, որ արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեպերով կլինի, ինչը նաեւ հնարավորություն կտա էականորեն տնտեսությունների մեջ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց նա: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ նշեց, որ 6 ամսվա տվյալների ամփոփման տվյալներով արդյունքը տպավորիչ է: «Տնտեսական աճի ցուցանիշները գրեթե բոլոր հատվածներում ավելի բարձր են, քան թե եղել են նախորդ տարի առաջին կիսամյակի ընթացքում: Այտեղ կան ակնհայտ դրական բաներ, որից մենք կարող ենք սպասումներ ունենալ, կան նաեւ խնդիրներ, որոնք պետք է այսօրվա կառավարությանը մտահոգության տեղիք տան: Ամենադրականը, որը պետք է նշեմ, շինարարական ոլորտի աճի բավական բարձ տեմպերն են, ինչ համար եմ ասում, քանի որ շինարարությունը տնտեսական գործունեության բարոմետրերից մեկն է: Անհանգստացնող բաներ էլ կան, օրինակ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումն է»,- ասաց տնտեսագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր