00:00:00

ԵԼՔ-ը հերքում է. Քոչարյանին ազատելու ստորագրահավաքին դաշինքից պատգամավոր չի միացել

13:08, 06 օգոստոս 2018

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  ֆեյսբուքյան իր էջում հերքել է այն տեղեկատվությունը, թե դաշինքի պատգամավորները մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների մասնակցությամբ ստորագրահավաքին: «Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և այն տարածողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ԵԼՔ դաշինքի վերաբերյալ նման ճղճիմ լուրեր տարածելուց», – գրել է Մարուքյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր