00:00:00

Արտակ Զեյնալյանը ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

14:09, 06 օգոստոս 2018

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին: Նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն  հայտնել սերտ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր