00:00:00

Ես անմեղության կանխավարկած չեմ խախտել. Սասուն Խաչատրյան

02:26, 06 օգոստոս 2018

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից, քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի անկախ անձերից՝ իր այդ գործառույթն իրականացնելու:  Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Սասուն խաչատրյանի խոսքով` լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննություն է իրականացվելու: ԸՍՏ ՀՔԾ պետի,  սխալ է ասել, որ բանակը չի խառնվել ներքաղաքական պրոցեսներին. «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել, այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ Մարտի 1-ը դրա ապացույցն էր»,-ասաց նա: Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին ներքաշվելու համար է եղել, ապա ՀՔԾ պետն ասաց, որ դա ընդաամենը պաշտպանող կողմը ենթադրություններն են: Իսկ հայտարարությանը, թե ՀՔԾ պետն իր հայտարարություններով խախտում է անմեղության կանխավարկածը, Սասուն Խաչատրյանն հակադարձեց: «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես կարող եմ ասել, որ ես  անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում ծիծաղելի են այդ հայտարարությունները, ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում,  կամ նրան հետ է կանչում: Ես ընդամենը պնդում եմ իմ կարծիքը, որ շատ ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ եւ այսօր էլ եմ պնդում»,-ասաց նա: Նա հավելեց, որ ՀՔԾ-ն ապաքաղաքական  մարմին է: Նշենք, որ օգոստոսի 3-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ էր հայտընել հույժ գաղտնի 0038 հրամանից եւ ասել էր, որ դա դեռ փետրվարի 23-ին է տրված եղել: ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացրել «հույժ գաղտնի 0038 հրամանի» մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր