00:00:00

42-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ ԱԺ նախկին պատգամավորը իրեն ծեծի է ենթարկել

22:43, 05 օգոստոս 2018

Օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խ.-ն, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի է ենթարկել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Ռուդիկ Խ,-ն նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում «Աջ ականջախեցու, մկանահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ծնկան հոդի շրջանի քերծվածնքեր», ախտորոշմամբ՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր