00:00:00

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհը վերանորոգվում է. պատրաստ կլինի 2019-ի նոյեմբերին

19:01, 05 օգոստոս 2018

Արդեն մի քանի օր է վերանորոգական աշխատանքներ են ընթանում Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին։ Ներկա դրությամբ հիմքից քանդվում է հին ճանապարհը, նորը կառուցելու նպատակով, հաղորդում է Jnews.ge-ն։ Նինոծմինդա-Հայաստան Ճանապարհի հիմնովին վերանորոգման համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների վարչությունը հայտարարել էր տենդեր-մրցույթ: Մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն, հաղթել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը։ Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմել է 15 694 053.00 լարի, սակայն աշխատանքները իրականացնողը հաղթել է 13 808 673 լարիով։ Կվերանորոգվի Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը։ Կողմերի միջեւ պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 6-ին։ Աշխատանքները սկսվել են պայմանագիրը կնքելուց հետո եւ ավարտվելու են 15 ամսվա ընթացքում, մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 6-ը։ Ճանապարհի այս հատվածը շատ վատ վիճակում էր գտնվում եւ ամեն անգամ նյարդայնացնում էր վարորդներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր