00:00:00

Կարկուտ Շիրակի մարզում. հակակարկտային կայանքներից կատարվել է 12 հազար 336 կրակոց

03:24, 04 օգոստոս 2018

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ (պաշտպանվող տարածք): Ինչպես տեղեկացրին ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, օգոստոսի 3-ին, ժամը 16:59-ից մինչև 18:56-ը ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն, Փանիկ, Բասեն, Գեղանիստ, Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Կապս, Վահրամաբերդ, Քեթի, Հացիկ, Մայիսյան, Ղարիբջանյան համայնքների տարածքներում տեղակայված թվով 37 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ: Կատարվել է 12336 կրակոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր