00:00:00

Մի շարք բժշկական ապրանքներ մատակարարվում են շուկայականից մի քանի անգամ բարձր գներով

01:04, 04 օգոստոս 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից։ *** Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։ Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների "հիվանդանալու" պատճառով։
Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7 Մակերես՝ 1495.4 ք/մ Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝10 Աճուրդը կայացել է 7 րդ անգամից՝ 10.08.2007թ. Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։ Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։ Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն»։ Фото Arsen Torosyan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր