00:00:00

Քննարկվել են նաև հաշմանդամներին, երիտասարդներին վերաբերող հարցեր

00:54, 04 օգոստոս 2018

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի նիստերի դահլիճում երեկ կայացած Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) նոր անհատական կազմի առաջին նիստին, ի թիվս ՄՀՀ անդամների, մասնակցում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, միջազգային ու հասարակական, ինչպես նաև առողջապահության նախարարության ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով ի պաշտոնե ՄՀՀ նախագահն է, ողջունեց հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ներկայացրեց ՄՀՀ գործունեության կարգը, սկզբունքներն ու նպատակները:
ՄՀՀ նիստի օրակարգում ներառված էին` փոխնախագահի ընտրության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի ներկայացման և հաստատման հարցերը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Աստղիկ Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՄՀՀ փոխնախագահ:
ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտը, որին հաջորդեց հարց ու պատասխան ներկայացված նյութի վերաբերյալ:
Արդյունքում, ՄՀՀ անդամները միաձայն քվեարկեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային հայտի օգտին՝ հաստատելով վերջինիս ներկայացումը Գլոբալ հիմնադրամ՝ նոր դրամաշնորհ ստանալու նպատակով:
ՄՀՀ քարտուղար Սիլվա Էլբակյանը նշեց հանձնաժողովի առաջիկա անելիքները, որոնք վերաբերում են աշխատանքային խմբերի, հանձնաժողովների ձևավորմանը, ինչպես նաև քաղաքացիական հատվածի առաջիկա ընտրությունների անցկացմանը:
 Նիստի ընթացքում ՄՀՀ անդամ պետական կառույցների ներկայացուցիչները, մասնավորապես` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը քննարկեցին ոլորտում առկա խնդիրները, որոնք առնչվում են հաշմանդամներին, երիտասարդներին: Արդյունքում, ՄՀՀ անդամները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ:
Ամփոփելով ՄՀՀ նիստի բոլոր օրակարգային հարցերը՝ նորընտիր ՄՀՀ փոխնախագահ Աստղիկ Գրիգորյանը եզրափակեց նիստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր