00:00:00

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին

00:42, 04 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:   Գ. Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական համակարգում «Հայբիզնեսբանկ»-ի հետ կառավարության ձևավորած սերտ համագործակցությունը:­ Պետնախարարն ընդգծել է տնտեսության զարգացման գործում բանկերի ունեցած մեծ դերը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են այդ համագործակցության զարգացմամբ:   Ա. Միքայելյանը պետնախարարին ներկայացրել է «Հայբիզնեսբանկ»-ի կողմից վերջերս սկսված մի գործընթացի մասին, որի արդյունքում բանկի կողմից սահմանված պայմանների կատարման դեպքում կզրոյացվեն ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները, ինչպես նաև կվերականգնվեն վարկային պատմությունները: Ա. Միքայելյանի խոսքով՝ Արցախի պարագայում, ընդառաջելով պետնախարար Մարտիրոսյանի առաջարկին, բացի ֆիզիկական անձ հաճախորդներից, կընդգրկվեն նաև իրավաբանական անձինք:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության ոլորտում վարկային պրոդուկտների նորացման, ինչպես նաև հանրապետության շրջաններում մատչելի վարկատեսակներ տրամադրելու շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր