00:00:00

Հայ-չինական հարաբերություններում դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում. Արծվիկ Մինասյան

21:45, 03 օգոստոս 2018

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Նախարարությունից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարեւորել է Չինաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի եւ իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։ Դեսպան Էրլունը ողջունել է  նախարար Մինասյանի վերադարձը եւ տնտեսության ոլորտում նրա շարունակական գործունեությունը, անդրադարձել Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման եւ վերագործարկման անհրաժեշտություն եւ լավ պոտենցիալ կա։ Դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային դաշտի եւ գործարար միջավայրի բարելավման աշխատանքներին։ Քննարկվել են թեթեւ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ուղեւորափոխադրումներին եւ բեռնաոխադրումներին, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նշվել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը եւ նոր մակարդակի հասնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Պեկինում աշնանը նախանշվող հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ կարեւորել եւ հաստատել  են տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր