00:00:00

Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականին

19:58, 03 օգոստոս 2018

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիկներին ու մարզիչներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը եւ Սարգիս Ավագյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Միլանում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներին՝ մարզիկներին ու մարզիչներին մաղթելով շարունակել քրտնաջան աշխատանքը մարզական ձեռքբերումները պահպանելու եւ ավելի մեծ նվաճումներ ունենալու համար: Հիշեցնենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները առանձին վարժություններով նվաճել էին 24 մեդալ՝ 17 ոսկե, 4 արծաթե եւ 3 բրոնզե, իսկ երկամարտի արդյունքներով՝ 6 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր