00:00:00

Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրել իշխանությունն ուզուրպացնելու համար. քաղաքագետ

19:51, 03 օգոստոս 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզուրպացրել էր իշխանությունը, որը չափազանց վտանգավոր եւ անթույլատրելի էր։ Այս մասին օգոստոսի 3-ին՝ լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ «Նույնն արեց նաեւ Սերժ Սարգսյանը. որպեսզի պահպանի իր իշխանությունը, նա փոխեց սահմանադրությունը»,–նշել է Շիրինյանը։ Նա շեշտել է՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին եւս պետք է մեղադրանք առաջադրել իշխանությունը ուզուրպացնելու համար։ Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար։ Վերջինն կալանքից առաջ հարցազրույց է տվել, որտեղ հայտնել է այն մասին, որ իր հանդեպ քրեական գործը սարքված է, խոսքը քաղաքական պատվերի մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր