00:00:00

Հայտնի է «Քայլ դեպի տուն» ծրագրի՝ վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը

19:43, 03 օգոստոս 2018

Հայտնի է  վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը: Այս առնչությամբ, Սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռեւս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Եվ ահա այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: «Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը եւ հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշեց Շուշան Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր