00:00:00

Հնչակյան կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

18:46, 03 օգոստոս 2018

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս առնչությամբ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր