00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է. կլինի անձրեւ ու կարկուտ

18:22, 03 օգոստոս 2018

Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը եւ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +30+32, Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25, Լոռիում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+25, Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +26+30, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33, Արարատում՝ գիշերը`+19+21, ցերեկը` +32+34, Արմավիրում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +20+25, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +31+34, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +23+27, Արցախում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +28+33:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր