00:00:00

ՀՀ ԱԳՆ-ում կայացել են ՄԱԿ-ի Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցի հանրային քննարկումները

16:14, 03 օգոստոս 2018

ՀՀ ԱԳՆ-ում օգոստոսի 2-ին, տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում նշեց, որ արդեն ձեւավորված պրակտիկա է Հայաստանի հերթական զեկույցի ներկայացումից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ։ Վահրամ Կաժոյանը կարեւորեց զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել կատարված աշխատանքը, եւ այս համատեքստում արժեւորեց հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունը եւ ՀԿ-ների կողմից ներկայացվելիք առաջարկությունները։ Զեկույցի նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը: Վերջինս անդրադարձավ զեկույցի ներկայացման ձեւաչափին՝ ընդգծելով, որ զեկույցի ժամանակահատվածը ներառում է բացառապես 2010-2017 թվականները: Բանախոսների կողմից կարեւորվեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Զեկույցի հոդվածների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում պետական գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր