00:00:00

ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը․պատասխան Գևորգ Պետրոսյանին

15:23, 03 օգոստոս 2018

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։ Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց և հրապարակային, և ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։ Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին և մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել։ Կից` կցում եմ ԲՀԿ քաղաքական խորհրդում տեղի ունեցած քվեարկության տեսանյութը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր