00:00:00

Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաները բնապահպանական աղետ են դարձել

15:11, 03 օգոստոս 2018

Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում կոչ է անում միանալ բնապահպանական քարոզարշավին․ «Մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաներն էկոլոգիական մարտահրավերներ են ամբողջ աշխարհի, նաև Հայաստանի համար։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ, դարձել են բնապահպանական աղետ։ Չնայած պլաստիկի գործածման շնորհիվ սննդի անվտանգ պահպանումը ենթարկվել է հեղափոխության, խթանվել է մաքուր էներգիայի աճը, այնուամենայնիվ այն առաջացնում է բնապահպանական էական խնդիրներ: Բազմաթիվ կառավարություններ ձեռնարկում են քայլեր մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն արգելելու ուղղությամբ: Հայաստանի բնապահպանության նախարարությունն էլ իր գործընկերների հետ մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը մեր երկրում՝ ստանձնելով տարածաշրջանի առաջամարտիկի դերն այս կարևոր հարցում։ Նախաձեռնությունը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մարզերով՝ նպատակ ունենալով հետագայում համալրել այն երկրների շարքերը, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է: Մեծապես կարևորելով հասարակության դերն այս գործընթացի իրագործման ճանապարհին՝ կոչ ենք անում միանալ քարոզարշավին, ինչն արդեն արել է առողջապահության նախարարությունը` իր ենթակա կառույցների հետ, հնարավորինս կրճատելով մեկանգամյա օգտագործման պլաստիկների ամենօրյա կիրառումը` նպաստելով սպառողական վարքի փոփոխությանը մեր երկրում»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր