00:00:00

Աղմկոտ բացահայտումներով հայտնի ՇՊՀ-ն ունի հոգաբարձուների նոր խորհուրդ

03:12, 03 օգոստոս 2018

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը բաղկացած է 24 անդամից։ Հիմնադրի անունից առաջադրվել են Շիրակի մարզպետ Կ․ Սարուխանյանը, մարզպետի տեղակալ Ս․ Հովսեփյանը, վարչապետի խորհրդական Հ․Արշամյանը, վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ա․Ենգոյանը, ԿԳ նախարարի տեղակալ Լ․Առաքելյանը, ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն եւ հետբուհակա մասնագիտական կրթության վարչության պետ Ռ․Սուքիասյանը։ Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներն են՝ Գյումրու ավիամոդելային խմբակի ղեկավար Կ․Ավագյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ․Բարսեղյանը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի փոխտնօրեն Ա․Մանուկյանը, «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Ս․Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ- հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագա գիտաշխատող Գ․Շագոյանը, «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար Գ․Պետրոսյանը։ Ի դեպ, քաղհասարակության՝ նման խորհրդի կազմում ընդգրկվելը նորություն է հայաստանյան բուհական համակարգում։ Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներն են՝ ՇՊՀ-ի ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ Ա․Գարեգինյանը, ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Ն․Հարությունյանը, ՇՊՀ-ի ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի դոցենտ Է․Մաթեւոսյանը, ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ Խ․Իսրայելյանն ու Ա․Խաչատրյանը։ Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդմաներն են՝ ՇՊՀ-ի մանկավարժություն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Օ․Թերզիբաշյանը, հումանիտար գիտությունների եւ արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռ․Խաչատրյանը, սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մ․Հարությունյանը, հումանիտար գիտությունների եւ արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ս․Հովհաննիսյանը, ռազմական ամբիոնի նախնական զինվորական պատրաստության 3-րդ կուրսի ուսանող Ա․Սարգսյանը, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Ռ․Պողոսյանը։ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվել էր 2-3 ամիս առաջ, երբ լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարեց խորհրդի նախագահ, Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որին հաջորդեց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Խնդրի կարգավորման լավագույն տարբերակ ընտրվեց հոգաբարձուների նոր խորհրդի ձեւավորումն ու ռեկտորի նոր ընտրությունը։ Մոտ 3 ամիս առաջ ԿԳ նախարարի որոշմամբ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սահակ Մինասյանի մտերիմ ընկեր, պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը, ի դեպ, նա ակտիվիստ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի մորեղբայրն է։ Հոգաբարձուների նոր կազմի առաջին նիստը, Երվանդ Սերոբյանի փոխանցմամբ, կայանալու է օգոստոսի 9-ին, խորհուրդն ընտրելու է նախագահ, քարտուղար։ Այնուհետ բուհի հոգաբարձուների խորհուրդը տարածելու է ռեկտորի մրցույթի հայտարարություն, հենց խորհուրդն էլ ընտրելու է բուհի ռեկտոր։ Դեռ 2 ամսի առաջ «Ասպարեզ»-ի հետ զրույցում Ե․Սերոբյանն ասել էր, որ ինքը չի կարող մասնակցել ռեկտորի մրցույթին, որովհետեւ չի բավարարում պահանջներից մեկը, անհրաժեշտ աշխատանքային ստաժը՝ որպես վարչական աշխատող, չի բավարարում։ Մեր հավաստի տեղեկություններով՝ բուհի՝ ռեկտորի առաջիկա մրցույթին մասնակցելու են երեւանաբնակ գյումրեցի գիտնականներ, որոնք բավարարում են անհրաժեշտ բոլոր պայմանները։ ՇՊՀ-ում մի քանի քրեական գործ է հարուցվել։ Օրեր առաջ ՊԵԿ-ն իրականացրել էր օպերատիվ-հետախուզական գործողություններ, առաջին արդյունքներն արդեն իսկ մտահոգիչ են, բացահայտուները բուհում դեռեւս շարունակվում են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր