00:00:00

Որոնք են հոգեմետ դեղերի շրջանառության ու պահպանման իրավական ակտերի պահանջները

00:01, 03 օգոստոս 2018

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. Սույն թվականի հուլիսի 2-ից մինչև հուլիսի 8-ը Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) իրականացվել են իրազեկման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող իրազեկման նպատակը կենտրոնում առկա խնդիրների հայտնաբերումն ու հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական և կոնկրետ հարցերով խորհրդատվության, ինչպես նաև մեթոդաբանական աջակցության տրամադրումն էր։ Իրազեկման աշխատանքներն իրականացվել են աշխատանքային երկու օրերի ընթացքում, որի ժամանակ Տեսչական մարմնի մասնագիտական խումբը ՀԱՊԱԿ-ի բժշկական և կառավարչական անձնակազմին ներկայացրել է այն իրավական ակտերի պահանջները, որոնք անհրաժեշտ են բժշկական օգնության ու սպասարկման, դեղերի, մասնավորապես՝ հոգեմետ դեղերի շրջանառության ու պահպանման, ինչպես նաև՝ հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների պատշաճ կազմակերպման համար՝ առաջնորդվելով հիվանդների և բուժաշխատողների կյանքին և առողջությանը վտանգահարույց իրավիճակների առաջացման դեպքում համապատասխան կանխարգելիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությամբ։ Իրազեկման աշխատանքների ընթացքում Տեսչական մարմնի մասնագիտական խումբը անդրադարձել է նաև հետևյալ հարցերին. 1. Հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվության, հետազոտման, ախտորոշման, բուժման, խնամքի ու սոցիալական վերականգնմանն առնչվող փաստաթղթերի լրացման կարգի պահպանումը, այդ թվում՝ հոգեբուժական փորձաքննության իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերություններում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմանը և հոգեբուժական օգնություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման վերաբերյալ բժշկական փաստաթղթերի համապատասխան լրացման կարգի պահպանումը, 2. Դեղերի, մասնավորպես հոգեմետ դեղերի պահպանմանը, շրջանառությանն ու ոչնչացմանը ՀՀ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը, 3. Հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջների կատարումը, ներառյալ հիվանդասենյակների տարածքին, կահավորմանը, հիվանդների անձնական հիգիենայի պարագաներին, սննդին ներկայացվող պահանջները, ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների իրականացումը՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և ժամանակին չեզոքացման նպատակով։ Իրազեկման աշխատանքների ավարտին Տեսչական մարմնի մասնագիտական խումբը պատասխանեց ՀԱՊԱԿ-ի աշխատակիցների կողմից բարձրացված մասնագիտական հարցերին։ Միևնույն ժամանակ, Տեսչական մարմնի մասնագիտական խմբի կողմից պատրաստվել է ամփոփ տեղեկանք՝ վերոնշյալ ոլորտում առաջարկությունների, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի ներկայացմամբ, որոնք կնպաստեն կենտրոնում ներկայումս ընթացող բարեփոխումների աշխատանքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր