00:00:00

Յուրի Խաչատուրովի փաստաբանը ՀՔԾ–ից ստացել է իր դիմումի պատասխանը

22:38, 02 օգոստոս 2018

Յուրի Խաչատուրովի փաստաբանը ՀՔԾ–ից ստացել է երկրից դուրս գալու առնչությամբ իր դիմումի պատասխանը։ NEWS.am–ի թղթակցին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իր դիմումին դրական պատասխան է ստացել։ Նշենք, որ սա արդեն թվով երկրորդ դիմումն է։ Առաջինը տրվել էր հուլիսի 31-ին եւ առանց պատասխան էր մնացել։ Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ գրավը չի համարվում խոչընդոտ երկրի սահմաններից դուրս գալու համար։ Սակայն, նույն օրենսդրությունը նախատեսում է քննչական մարմնի համաձայնություն, ինչ համար էլ փաստաբանը դիմել էր ՀՔԾ։ Փաստաբանը պարզաբանել է, որ քննչական մարմնի համաձայնությունը ենթադրում է, որ Խաչատուրովը կներկայանա քննչական մարմնի առաջին իսկ պահանջով։ Օգոստոսի 2-ի ժամը 18։00–ի դրությամն Խաչատուրովը դեռ չի լքել Հայաստանի տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր