00:00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հյուրընկալվել է Արցախի պետնախարարին

21:16, 02 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի համար կենսական հարցերի լուծման գործում: Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախում գրեթե չկա մի համայնք, որտեղ հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսօր էլ շարունակվում են առաջնահերթ նշանակության բազմաթիվ ծրագրեր իրականացվել: Համոզված եմ, որ Արցախի զարգացման հեռանկարում հիմնադրամը՝ որպես վստահելի գործընկեր, շարունակելու է իր կարևոր ներդրումն ունենալ՝ միավորելով համահայկական ներուժը»,- ասել է պետնախարարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը նշել է, որ այցի ընթացքում ծանոթացել են իրականացվող նախագծերի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև մի շարք համայնքներում ներկա են եղել հիմնադրամի միջոցներով բազմազավակ ընտանիքների համար կառուցված առանձնատների բացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցված համայնքային կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման, արևային էներգիայի ստացման համակարգերի ու արտեզյան ջրհորների ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և ընթացիկ մի շարք այլ նախագծերի մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ու արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր