00:00:00

ՏԿՏՏ նախարարը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են երկկողմ գործակցության մի շարք հարցեր

19:57, 02 օգոստոս 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձավ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նա նշեց, որ ընկերությունն իր պարտավորությունների շրջանակներում որոշակի աշխատանքներ է իրականացրել անվտանգության բարձրացման, փոխադրումների ծավալների, գնացքների միջին արագության մեծացման, շարժակազմերի թարմացման, ուղևորների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ։ Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։ Ալեքսանդր Միշարինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի և իր անունից շնորհավորեց նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության դրական փորձը տասնամյակների պատմություն ունի, և լիահույս է, որ ապագայում այն առավել արդյունավետ և ընդգրկուն կլինի։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ գործակցության մի շարք ուղղություններ։ Մասնավորապես, տարանցիկ և մուլտիմոդալ փոխադրումների բնագավառում համագործակցությունն առավել խորացնելու, նոր էլեկտրագնացքներ ներդնելու, թվային տեխնոլոգիաները երկաթուղային փոխադրումների ոլորտում կիրառելու հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր