00:00:00

Տիգրան Ուրիխանյանը ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ Երևանի քաղաքապետի ընտրություններին

19:13, 02 օգոստոս 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ժողովրդականություն վայելող ուժեր, և քանի որ իրենք առաջադրում են իրենց թեկնածուներին, ճիշտ չեմ համարում մտնել մրցակցության մեջ ու դրանով իսկ որևէ կերպ նվազեցնել նախկին ընդդիմադիր ընտրազանգվածի թիվը։ Չէ՞ որ նպատակն է չեզոքացնել նախկին իշխանությունների մեծամասնությունն առայժմ Երևանի տիրույթում։ Այ իսկ խորհրդարանական ընտրություններին մենք ձեզ հետ շատ անելիք ունենք՝ պետք է խորհրդարանում ապահովել միայն ժողովրդական ուժերի կատարյալ ներկայություն ու ձևավորել ամուր խորհրդարանական հենարան ունեցող իշխանություն։ Շնորհակալ եմ հարցումներում ինձ սատարող բոլորից։ Մենք երկար ճանապարհ ունենք միասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր