00:00:00

Արմավիրում եւ Էջմիածնում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

18:40, 02 օգոստոս 2018

Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում այս տարվա հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին որոշումներ ընդունեց ՀՀ կառավարությունը՝ այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում: Նշենք, որ Արմավիր համայնքի  ղեկավար Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի հունիսի 22-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանը: Էջմիածին համայնքի  ղեկավար Կարեն Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրել հունիսի 17-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը: Լուսաշող համայնքի  ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին  և պաշտոնից հեռացել հունիսի 25-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր