00:00:00

Քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել Ռազմական ոստիկանությանը

16:46, 02 օգոստոս 2018

2018թ. օգոստոսի  1-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում  քաղաքացի  Ս.Պ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5.45 մմ տրամաչափի  30 հատ փամփուշտներով, 1 հատ  երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600 հատ 7.62մմ եւ 60 հատ 5.45 մմ տրամաչափերի փամփուշտներ: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ Ս. Պ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը գտել է 1992-1994թթ-ին: Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում պատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից եւ կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր