00:00:00

Միրզոյանը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի մասին

15:53, 02 օգոստոս 2018

Իմ դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ԱԳՆ հայտարարության  հետ: Այս մասին, այսօր  լրագրողներին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությանը: Հիշեցնենք, որ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ այդ թվում կալանավորումները՝ Ս.Լավրովը հույս էր հայտնել, որ բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակեն առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Դիտարկմանը՝ արդյոք վարչապետի հայտարարած հանրահավաքը ի պատասխան Լավրովի հայտարարության է արվում՝ Միրզոյանը նշեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ», - ընդգծեց նա: Միրզոյանը նաև չբացառեց, որ հանարահավաքին կարող են ներկա լինել նաև նախարարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր