00:00:00

Հայտնի հակաբիոտիկները վտանգավոր կողմնակի ազդեցություն ունեն

02:07, 02 օգոստոս 2018

Ցիպրոֆլոքսացինի եւ ֆտորխինոլների դասին պատկանող այլ հակաբիոտիկների կիրառումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, որոնցից են՝ միացնող հյուսվածքի նորմալ գործառույթների խանգարումը՝  ներառյալ ջլերի պատռվածք, տենդինիտ, ցանցաթաղանթի շերտավորում: Այս մասին հայտնել են գիտական ամսագրերում, այժմ էլ այս մասին զգուշացումը ավելացրել են նաեւ դեղամիջոցների անոտացիայում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս հակաբիոտիկները կարող են վնասել նաեւ միացնող հյուսվածքի այլ տեսակներին: Առաջին հերթին դա վերաբերում է աորտային։ Մասնագետներն ուսումնասիրել են ֆտորխինոլների եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը եւ հայտնաբերել, որ ֆտորխինոլներ ընդունող հիվանդների մոտ առավել բարձր է աորտայի անեւրիզմայի զարգացման, պատռվածքի կամ շերտավորման վտանգը,  քան այն հիվանդների մոտ, որոնք հակաբիոտիրկներ չեն ստացել: Թեեւ հետազոտությունները ցույց են տվել ֆտորխինոլների դասի հակաբիոտիկների եւ աորտային հիվանդությունների զարգացման բարձր ռիկսի միջեւ կապը, սակայն դրանք չեն ապացուցում, որ հենց հակաբիտոիկներն են խնդիրներ առաջացնում: Սակայն մկների վրա արված ուսումնասիրության արդյունքներով՝ ցիպրոֆլոքսացինի ազդեցությունն իսկապես հիվանդության ավելի արագ եւ ծանր զարգացման է հանգեցնում: Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր