00:00:00

Երևանում անելիքները շատ են. Համագործակցության նոր սկիզբ

23:55, 01 օգոստոս 2018

Քաղաքաշինության կոմիտեի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի  համագործակցությունից և մայրաքաղաքը կշահի, և հիմնադրամը կծառայի իր նպատակին»,- հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը: Հիմնադրամը պատրաստ է դիտարկել Քաղաքաշինության կոմիտեից ստացված առաջարկը՝ Երևանի ճարտարապետական արժեք ներկայացնող որևէ կառույց վերականգնելու վերաբերյալ: Հին Երևանից մնացած կղզյակները կյանքի վերադարձնելո ւպայմաններից մեկը՝ շենքը հետագայում շահույթ չհետապնդող նպատակներով օգտագործելն է: Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը համագործակցելու և ծրագրեր մշակելու պատրաստակամություն հայտնեց: Առաջարկները գուցե դիտարկվեն ոչ միայն ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վերականգնման շրջանակներում: Երևանում անելիքներն, իսկապես շատ են՝ սկսած ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից մինչև կանաչապատման հարցերը: Հիմնադրամի կատարած աշխատանքն ավելի տեսանելի է Սբ. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի միջև գտնվող, Իսրայելյան փողոցի վրա վերականգնված շենքում, որտեղ և պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկայում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր