00:00:00

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

22:58, 01 օգոստոս 2018

Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգևլիազորդեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրենԳաել Ասայագը,Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։ Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները հաջողությամբ իրացվում են նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակներում, որի վկայությունն է հանդիսանում Զարգացման ֆրանսիական գործակալության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների հզորացման գործում։ Նախարարը պատվիրակության անդամներին տեղեկացրել է տարածքային կառավարման եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելուն ուղղված վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին և հայտնել, որ Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես ինստիտուտների կայացումը։ «Տեղեական ինքնակառավարման համակարգիկայացումը, երկրի համաչափ զարգացումը և դրանում հասարակության լայն շերտերի ներգրավածությունը մենք դիտարկում ենք որպես մասնակցային ժողովրդավարության հիմնասյուն»,- ասել է նախարարը։ Դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նկատել, որ ապակենտրոնացված համագործակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ-ֆրանսիական միջպետական հագեցած հարաբերություններում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Երևանում կայանալիքՖրանկոֆոնիայի գագաթնաժողովը նոր լիցք կհաղորդի երկու պետությունների ապակենտրոնացված համագործակցության ներուժին։ Դեսպանը նաև դրական է համարել Հայաստանում համապետական փոփոխություններին զուգահեռ տեղական մակարդակում դրսևորվող տեղաշարժերը՝ այն որակելով որպես ժողովրդավարության անժխտելի ցուցիչ։ Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրենԳաել Ասայագը նախարարին է ներկայացրել գործակալության կողմից որդեգրած գործունեության առանցքային ուղղությունները և հավաստիացրել, որ կազմակերպությունը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ գյուղական միջավայրում մարդկանց կյանքի բարելավման, վարչատարածքային բարեփոխումների կյանքի կոչման, ինչպես նաև  տեղական ենթակառուցվածքների հզորացման գործում։ Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է տարածքային և տեղական մակարդակներում տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման գործում Ֆրանսիայի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ներդրած ջանքերը և համոզմունք հայտնել, որ Երևանում կայանալիք գագաթնաժողովը մարզային և համայնքային համագործակցության հնարավորությունների նոր պատուհաններ կբացի։        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր