00:00:00

ՀՅԴ-ն միացե՞լ է Քոչարյանին կալանքից ազատելու ստորագրահավաքին

21:39, 01 օգոստոս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի 41 պատգամավորներ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։ Այս մասին ասել է  Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հավելելով, որ գործընթացը դեռ շարունակվում է: Ըստ Սողոմոնյանի մեծամասնությունը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի խոսքից կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում մյուս խմբակցություններից եւս պատգամավորներ միացել են ստորագրահավաքին։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ստորագրահավաքին միացել նաեւ ՀՅԴ խմբակցության որոշ պատգամավորներ։ Մեզ հասած տեղեկություններով ԲՀԿ-ում կա ներքին տրամադրվածություն այս գործընթացին չմասնակցել։ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն հնչեցնել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց  երկու ամսով կալանավորել տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանը տեղի ունեցողը համարում է քաղաքական հետապնդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր