00:00:00

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորգրահավաքին միացել է 38 պատգամավոր, այդ թվում Արա Բաբլոյանը

18:50, 01 օգոստոս 2018

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստրոգրահավաքին այս պահի դրությամբ միացել է 38 պատգամավոր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշեց, որ ստորագրողների մեջ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, որ նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը կներկայացնեն այսօր՝ օգոստոսի 1-ին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր