00:00:00

Վարչապետին կից հանձնաժողովի համար ՔՊ-ի որոշումները իմպերատիվ բնույթ չունեն. Դ. Իոաննիսյանը՝ ԸՕ-ի շուրջ քննարկմանը

18:21, 01 օգոստոս 2018

Մենք պատրաստվում ենք Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ի բաժնում փոխել օրենքների միջև հակասությունները, որոնք բազմաթիվ են: Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ին վերաբերող փոփոխություններին վերաբերող հանրային քննարկմանը նման հայտարարություն արեց Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: «Վերջին երկու շաբաթը եկան վկայելու, որ ակնհայտ հակասություններ կան «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի միջև»,- նկատեց նա՝ նշելով, որ իրենք ուղղակի վերացնելու են հակասությունները: Դանիել Իոաննիսյանը նշեց նաև, որ վարչապետին կից հանձնաժողովն ունի դիրքորոշում, ըստ որի՝ պետք է լայնանա համայնքների ցանկը, որոնք ունենալու են ավագանու, ոչ թե ավագանու անդամի ընտրություններ, այնպիսի ընտրակարգ, որը գործում է Գյումրիի, Վանաձորի և Երևանի դեպքում: «Ենթադրում եմ, որ 10 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում նման ընտրակարգ կսահմանվի: Բացի այդ, հանձնաժողովում բավականին կոնսենսուսային պատկերացում կա այն մասին, որ 70 000 բնակչություն ունեցող համայնքներում արժե ավելացնել ավագանու անդամների թիվը: Այստեղ թվերի վերաբերյալ ոչ մի որոշում չկա, բայց նման բան անելու կոնսենսուսային պատկերացում կա»,- ասաց նա: Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշմանը, ըստ որի՝ այս փուլում պետք է զերծ մնալ ԸՕ-ում ՏԻՄ համակարգում փոփոխություններ անելուց. «Ընտրական օրենսգիրքը պատրաստող վարչապետին կից հանձնաժողովի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումները իմպերատիվ բնույթ չունեն: Հանձնաժողովն է որոշողը, իհարկե, գործադիրը դեռ պետք է հավանության արժանացնի, խորհրդարանը քվեարկի, բայց, այդուհանդերձ, հանձնաժողովն է որոշելու՝ ինչը փոխել, ինչը չփոխել»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր