00:00:00

«Սանիթեք»–ը քաղաքական հայտարարություն է արել, որին չեմ պատրաստվում պատասխանել. Խաժակյան

17:20, 01 օգոստոս 2018

«Սանիթեք»–ի քաղաքական հայտարարությանը չեմ պատրաստվում պատասխանել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին «Սանիթեք» ընկերության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով  «Սանիթեք»–ի այն հայտարարությանը, որով հորդորում էին խնդիրը բարձրաձայնողներին քաղաքական դիվիդենտներ չհավաքել «Սանիթեք»–ի հաշվին։ «Կարծում եմ «Սանիթեք»–ի կողմից դա քաղաքական հայտարարություն է, որին չեմ պատրաստվում պատասխանել»,–նշեց նա։ Հիշեցնենք, որ  «Սանիթեք»–ը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որեւէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»: Իսկ ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը անդրադառնալով այն լուրերին, որ «Սանիթեք»–ը սաբոտաժ է անում, նշել է, որ որ հույս ունի որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ նկատի ունենալով ավագանու «Ելք» խմբակցության անդամներին: «Սանիթեքը» չունի տեղական գործընկերներ ո՛չ քաղաքական ոլորտում, ո՛չ էլ դրանից դուրս. «Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումներով ընկերություն է, 100 տոկոսով ապաքաղաքական է»,–հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր