00:00:00

Հայ տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը. խոցել են 5 թիրախներից 4-ը

17:13, 01 օգոստոս 2018

Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձեւում հուլիսի 31-ին տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: ՊՆ-ից հայտնում են, որ հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարեցին բոլոր արգելագոտիները, խոցեցին 5 թիրախներից 4-ը եւ եզրագիծը հատեցին երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռեւս պահպանում են առաջատարի դիրքը: Դաշտային խոհանոց մրցաձեւում հայ խոհարարները կրակային վարժաձեւի եւ հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի եւ Ղազախստանի խոհարարների թիմերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր